2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Նիկոլի սաակաշվիլիացումը կամ հայկական գյուղատնտեսության դահիճը

Նիկոլի սաակաշվիլիացումը կամ հայկական գյուղատնտեսության դահիճը
27.07.2024 | 12:56

Նիկոլ Փաշինյանը շատ հարցերում ձգտում է նմանվել տխրահռչակ Սաակաշվիլուն։ Հատկապես՝ հակառուսականության ու սեփական երկիրը «փուռը» տալու հարցերում (նաև Զելենսկուն է կապկում)։

Կյանքը ցույց է տալիս, որ դրսից իջեցրած հրահանգներ կատարողները վնասում են սեփական երկրներին։ Սաակաշվիլին կուլ տվեց արևմտյան խայծն ու թշնամացրեց Վրաստանը Ռուսաստանի հետ։ Արդյունքում եղան ոչ միայն տարածքային կորուստներ, այլ նաև տնտեսական խոշոր վնասներ։ Տուժեցին տասնյակ հազարավոր վրացիներ։

Վրաստանը Սաակաշվիլու օրոք կորցրեց գինիների շուկան ՌԴ-ում։ ԵՄ-ում կամ ԱՄՆ-ում նոր շուկաներ չգտան, բայց եղածը կորցրեցին։ Դրանից առաջ կորցրել էին թեյի շուկան, քանզի Սաակաշվիլին էնտուզիազմով վերացնում էր թեյի պլանտացիաները, որպեսզի վրացական թեյի միակ շուկա Ռուսաստանի հետ կապերը վերացնի։

Սաակաշվիլու օրինակը շատ ցցուն է։ Սեփական երկիրն այլոց շահերի համար զոհասեղանին դնելու ցցուն օրինակ։

Նիկոլ Փաշինյանն այդ հարցում մրցում է Սաակաշվիլու հետ՝ գերազանցելով նրան։ Նրա հակառուսականությունն իռացիոնալ է և հակահայկական։ Արևմուտքի հետ գործարքի գինը Հայաստանը Ռուսաստանի հետ թշնամացնելն է (նույնն ուզում են անել հիմա Վրաստանում, բայց Սաակաշվիլուն վռնդած վրաց ժողովուրդը դասեր է քաղել 2008-ից ու իր իշխանությունների միջոցով դիմադրում է)։ Տուժելու են Հայաստանն ու ՀՀ քաղաքացիները։

Հպարտ քաղաքացուն ԵՄ-ի մասին հեքիաթներ կերակրելով՝ Փաշինյանի իշխանությունը զրկում է նույն այդ քաղաքացուն ապրուստի միջոցից (դե, տարածքն ու պետությունը դեռ չենք հաշվում)։

Օրվա իշխանությունները չնկատելու տվեցին, քաղաքական դաշտի մեծ մասն էլ չանդրադարձավ շատ կարևոր թեմայի։ Ռուսաստանն օրերս արգելեց հայկական մրգերի ներմուծումն իր երկիր։ Դա նշանակում է փակված աշխատատեղ, գործազրկություն, ֆինանսական հսկայական վնասներ, գյուղատնտեսության ոլորտի փլուզում։

Դա Նիկոլի հակառուսական քաղաքականության արձագանքն էր։

Քննարկման այլ թեմա է, թե ինչու է ՌԴ-ն կացնային մեթոդների դիմում ՀՀ իշխանությունների իռացիոնալ քայլերի դեմ։ Մոսկվայում թողնում են, որ դանակը ոսկորին հասնի, հետո նոր նետվեն հայրենիքը փրկելու, բայց 21-րդ դարում շատ այլ արդյունավետ մեթոդներ կան։ Ինչևէ։

Մեզ մեր երկրի քաղաքականությունը պետք է մտահոգի, քանզի առաջին տուժողը մենք ենք։ Տուժում է հայկական գյուղատնտեսությունը, բայց դա Նիկոլին չի հետաքրքրում։ Ինքն առաջնորդվում է «ինչքան վատ են ՌԴ-ի հետ հարաբերությունները, այնքան լավ է անձամբ ինձ համար» կարգախոսով։

Նիկոլենք նաև ռուսական գազից հրաժարվելու քարոզ են տանում։ Իբր թե՝ հանուն ինքնիշխանության։ Տողատակով տարածում են, որ այլընտրանքը կապահովի Ադրբեջանը։ Թե քանի՞ անմեղսունակ դրական կընդունի այս ամենը, թողնենք չորքոտանիների մասնագետներին։

Հայաստանի շահերից բխում է այն, որ ՌԴ-ի և ընդհանրապես բոլոր երկրների հետ արժանապատիվ, ռացիոնալ ու փոխվստահելի հարաբերություններ հաստատվեն, պաշտպանվեն ՀՀ քաղաքացիների շահերը։ Մասնավորապես՝ ՌԴ-ում պետք է պաշտպանվեն հայկական ապրանքների շուկաներն ու դեռ նորերը ձեռք բերվեն։

Հայաստանի ինքնիշխանությունը մեծանում է ոչ թե ՌԴ-ում (կամ ցանկացած այլ երկրում) գյուղատնտեսական ապրանքների շուկաների կորստով, այլ այդ շուկաները պահպանելով ու ընդլայնելով։

Եթե ԵՄ-ը պատրաստ է հայկական գյուղատնտեսական ապրանքներն ընդունել, ավելի լավ։ Դա կլինի նոր շուկա՝ ռուսականին զուգահեռ։ Նիկոլենք առաջարկում են ՌԴ շուկան կորցնել, չստանալ ոչ մի այլընտրանք, բայց հպարտանալ «ինքնիշխանությամբ»։

Նիկոլական ինքնիշխանությունը տարածքային կորուստներն են, զոհերը, մարդկանց աղքատացումը, արտագաղթը և, ի վերջո, Հայաստանի վերացումը, որպեսզի հետո մեր երկրի տապանաքարի վրա գրեն. «Մեռավ հանուն ինքնիշխանության»։ Ու որպեսզի դա չլինի, ՔՊԿ-ի տապանաքարի վրա պետք է գրվի. «Մեռավ՝ հանուն Հայաստանի ինքնիշխանության դեմ պայքարի»։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 337

Մեկնաբանություններ